Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրում
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գների դինամիկան անորոշ է։ Այս մասին վկայում են վաճառքի տվյալները, փոխանցում է Gazeta-ն։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 45.94 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով, աճել են 0.04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.88 դոլարի։