Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ
SportՆախարար Ռոստոմյանը հանդիպել է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ:
Արմենպրեսի փոխանցմամբ` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը:
Նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերում:
«2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Ռոստոմյանը:
Հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպված ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ: