Yerevan, 20.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարչապետը հանձնարարել է վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները

Society

ՀՀ կառավարությունը օգոստոսի 31-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:  Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվության վերաբերյալ վարչապետը նշել է. «Մեկ ամսից լրանում է կառավարության ընդհանուր գործունեության մեկ տարին: Հաշվի առնելով կառավարության հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին 1-ամսյա ժամկետում ամփոփել ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ: Այն գերակա խնդիրները, որոնք դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է հստակ ներկայացվեն՝ մանրամասնելով թե կոնկրետ ինչ փուլում են և ինչ ժամկետներում կհասցվեն ավարտին»: 

 

Վարչապետը հանձնարարել է վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները

 

Պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայման վերաբերյալ կառավարության ղեկավարը նշել է. «Առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներում առանցքային է պետական պատվերի տեղաբաշխման մեխանիզմների վերանայումը` ապահովելով բժշկական ծառայությունների մատուցման հասցեականության և պետական միջոցների հատկացման  մրցակցային և թափանցիկ մեխանիզմները»: Վարչապետը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին բժշկական ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման նպատակով 3-ամսյա ժամկետում վերանայել պետպատվեր իրականացնող բժշկական հաստատությունների ընտրության չափանիշները` առաջնահերթություն տալով կազմակերպության ընդհանուր եկամուտների մեջ վճարովի ծառայությունների մասնաբաժնին։ Հանձնարարվել է նաև պետպատվեր իրականացնող խոշոր բժշկական հաստատություններում մինչև տարեվերջ ներդնել պարտադիր տարեկան արտաքին աուդիտի անցկացման պահանջ՝ ապահովելով համապատասխան իրավական մեխանիզմները:  Առողջապահության նախարարությունը 3-շաբաթյա ժամկետում պետք է կատարի նաև թանկարժեք բժշկական ծառայությունների գնագոյացման վերլուծություն՝ հստակ տարանջատելով ծառայության ինքնարժեքը և կառավարության աշխատակազմ ներկայացնի համապատասխան առաջարկություն։ 

 

Կառավարություն կներկայացվեն դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ

 

Անդրադառնալով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը և դատական գործերի քննության տևողության կրճատմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Միաժամանակ դատական գործերի քննության հետաձգումների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա վիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ: Մասնավորապես, մի կողմից, դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավականին անհամաչափ, իսկ մյուս կողմից, դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանում»:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջև դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման և արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ: 

 

Կստեղծվեն մատչելի մեխանիզմներ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար

 

Հավանության է արժանացել ՀՀ գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, որով նախատեսվում է նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ կարկտապաշտպան ցանցեր ներդնել: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նախատեսվում է առաջարկել հակակարկտային ցանցերի ձեռքբերման և ներդրման հնարավորինս մատչելի և արդյունավետ մոտեցումներ: Ըստ այդմ,  նախատեսվում է տրամադրել 2 տոկոսանոց վարկեր 7 տարի ժամկետով: 2018թ. նախատեսվում է հատկացնել շուրջ 700 մլն դրամ: Արդյունքում կստեղծվեն մատչելի մեխանիզմներ տարեկան շուրջ 1350 հա խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ներդրման համար, հանրապետության այգիների շուրջ 2.4 տոկոսը կպատվի կարկտապաշտպան ցանցաշերտերով, հակակարկտային ցանցեր կիրառած տնտեսավարողների մոտ գրեթե կբացառվի կարկուտի ռիսկը, կբարելավվի բերքի որակը, կավելանա տնտեսավարողների եկամուտները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, նախադրյալներ կստեղծվեն ընդլայնված ծավալներով ծրագրի իրականացման և այլ տնտեսություններում տվյալ տեխնոլոգիայի ներդրման համար: Ըստ հիմնավորման, յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100 տոկոս: Ներկայումս հանրապետության շուրջ 60-70 հեկտար տարածքներում տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, որոնց կիրառման արդյունավետությունը կազմում է գրեթե 100 տոկոս: Կարեն Կարապետյանը ծրագրի հետ կապված հանձնարարել է Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին համատեղ աշխատել և տեղական բիզնեսին տեղեկացնել այդ շուկայի մասին: «Բազմաթիվ գործարարներ կան, ովքեր այսօր կիրառում են հակակարկտային ցանցը: ՊԵԿ-ից պետք է վերցնել վիճակագրությունը, թե ինչքան ենք ներմուծում, ինչքան է շուկան լինելու: Դրանից հետո անհրաժեշտ է մաքսիմալ աջակցել, որպեսզի ներսում մենք այդ արտադրությունը կարողանանք կազմակերպել», -նշել է վարչապետը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում՝ հանելով «առևտրային» բառը: Ըստ հիմնավորման, ծրագրով նախատեսված «առևտրային իրավաբանական անձանց» եզրույթի դեպքում հնարավորություն չի ստեղծվում հանրապետությունում գործող շուրջ 400 սպառողական կոոպերատիվներին օգտվելու լիզինգի պետական աջակցության ծրագրից: Արդյունքում կընդլայնվի լիզինգի պետական աջակցության ծրագրից  օգտվողների շրջանակը: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գոհունակություն է հայտնել ծրագրի արդյունքներից և նշել, որ բացի գյուղտեխնիկայից, նախատեսվում է ծրագրում ներառել նաև այլ սարքավորումներ, որոնք կնպաստեն ոլորտի տեխնիկական հագեցվածության բարձրացմանը: 

 

Օրինագծերը կնպաստեն  «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը

 

Գործադիրը հավանություն է տվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, զինված ուժերի և այլ զորքերի, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի անցկացման, ռազմատրանսպորտային պարտականության հետ կապված հարաբերությունները: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության պահանջները, օրենքի նախագծում ներառվել են քաղաքացիների զինապարտությունը և զինվորական հաշվառումը, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները, քաղաքացիների պահեստազորային կցագրման և զորահավաքային ամրագրման հետ կապված հարաբերությունները:

Հավանության է արժանացել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել խաղաղ և պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության և պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսևորումը, ինչպես նաև նպաստել «Ազգ-Բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը: Օրինագծով սահմանվում են պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման, պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստման, զինապարտների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, պարտադիր զինվորական ծառայությունից ազատումների և տարկետումների, զինծառայողներին պաշտոնի նշանակման և ազատման, զինվորական կոչումների շնորհման, զինվորական ծառայությունից արձակելու և այլ հարաբերությունները, պահեստազորում հաշվառման կարգը, պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումները և դրանցում քաղաքացիներին ներգրավվելու ընթացակարգերը, զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների և նրանց հավասարեցված անձանց իրավական և սոցիալական երաշխիքները: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ այս նախագծերով նախ լուծվում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նոր իրավական կարգավորումների պահանջը: Ըստ նախարարի՝ վերոնշյալ երկու օրինագծերում միավորվել են 7 գործող օրենքներ: Օրինագծերի նպատակն է նաև իրավական հիմք ապահովել նոր քաղաքականության համար: «Դրա մեջ է մտնում նաև հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավոր լինի առաջիկա զորակոչից սկսած այդ ծրագրերը կյանքի կոչել», - ասել է Վիգեն Սարգսյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրինագծով, մի շարք վերանայումներ են նախատեսվել: Մասնավորապես, զորակոչի կազմակերպման մեջ վերացվում է «տնից առնվազն 150 կմ հեռավորության վրա ծառայելու» պահանջը: Անդրադառնալով մեկ այլ արհեստական սահմանափակմանը՝ նախարարը նշել է. «Մենք ասում ենք , որ եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում , ապա իրենք կարող են  նույն զորամասում իրենց  ցանկությամբ ծառայություն անցնել: Օրինագծով  առաջակում ենք  «նույն զորակոչ» ձևակերպումը հանել, որովհետև անկախ նրանից նույն զորակոչն է, թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են,  իրենք իրենց ցանկությամբ պետք է կարողանան  նույն զորամասն ընտրել»: Նոր տարբերակ է առաջարկվում նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար. օրինագծով առաջարկվում է պայմանագրի պարտադիր ժամկետը սահմանել 10 տարի՝ 20 տարվա փոխարեն:  

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում հնարավորություն կընձեռվի դրոշմանիշային վճարներն ամբողջ ծավալով փոխանցել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին և կարգավորել դրոշմանիշային վճարների պարտավորությունների սահմանված չափից ավելի վճարված գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները: 

 

Կկարգավորվի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու հարցը

 

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող որոշ անձանց վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական հավատարմագրման հարցի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ըստ այդմ, լրացում է կատարվել այն որոշման մեջ, որով սահմանվում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց: Մասնավորապես այդպիսին են՝ աչքի բացակայությունը, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայությունը, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտումն, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումները և արատները, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման՝ բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի: Գործող կարգով, սակայն չի կարգավորվում այն հարցը, թե վերոնշյալ ֆիզիկական խնդիրներ ունեցող անձն ի՞նչ անհրաժեշտ փոփոխություններ պետք է կատարի տրանսպորտային միջոցի վրա, որպեսզի իրավասու մարմինն այն համարի անձի հնարավորություններին հարմարեցված: Հարցը դեռևս 2014 թ.-ից բարձրացրել է նաև  ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանը: Ըստ այդմ, նախատեսվում է ապահովել ՀՀ-ում գործող վարորդական իրավունքի վկայական ունեցող և վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման` միջազգային չափորոշիչներին համապատասխան կարգ, որի արդյունքում կհստակեցվի վերոնշյալ հարցը: 

 

Միջազգային համագործակցություն.  Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ

 

Կառավարությունը որոշել է Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017թ. սեպտեմբերի 6-ից: Որոշմամբ թույլ կտրվի Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով: Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և  առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Վարչապետը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է:

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա:   Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը: Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները կանգնած են»,- ասել է Դավիթ Տոնոյանը: 

 

Հավանության է արժանացել կառուցապատման ներդրումային ծրագիրը

 

Կառավարությունը հավանություն է տվել «ՋԻ ԵՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ ներկայացրած Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջանկյալ տարածքում  բազմաբնակարան շենքի կառուցման ներդրումային ծրագրին: Ծրագրի 1-ին փուլով նախատեսվում է վերոնշյալ տարածքում կառուցել բազմաբնակարան շենք, ինչպես նաև համապատասխան հողամասի վրա ապամոնտաժել առկա շենքը և կառուցել թատրոնի նոր շենք: Ծրագրի 2-րդ փուլով նախատեսվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում նախկին ձեռք բերող «Լիդեր Մոբիլ» ՍՊԸ-ի չիրականացրած քաղաքաշինական ծրագրի իրականացում՝ հասարակության և պետության կարիքների համար տարածքի իրացում և նոր բազմաբնակարան շենքերի կառուցում, Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգում: Նախատեսվում է իրականացնել մինչև 15 մլն դոլարի ներդրում, որից 5 մլն դոլարը՝ առաջին փուլով:

Գործադիրն ընդունել է «Գույք ամրացնելու մասին» որոշում, որով կլուծվի կոնցեսիոն ակտիվների կազմից հանվող գույքի հետագա կարգավիճակը: Հիմնավորման համաձայն, ՀՀ սեփականությունը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ փոխանցված, երկաթուղու արտադրական գործունեությանը մասնակցություն չունեցող Լոռու մարզի Ալավերդի համայնքի Սանահին կայարանի ամբուլատորիայի շենքը երկար ժամանակ է չի շահագործվում և այն ֆիզիկապես մաշվում է: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել որոշելու նշված գույքի  հետագա կարգավիճակը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է գույքագրել նման ակտիվները:  

Լրացում և փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կառավարությունը նախատեսում է իրականացնել պետական սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարում: Արդյունքում մասնավորեցման առաջարկվող ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն կկազմակերպվեն արագ և մասնավորեցման գործընթացը կիրականացվի ավելի արդյունավետ: Վարչապետը հորդորել է  գործընթացի նկատմամբ հսկողություն սահմանել:  

 

Կընդլայնվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող

ծառայությունների ծավալը

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ազատել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի  ննջարանային մասնաշենքի համապատասխան տարածքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքի և սեփականատիրոջ թույլտվության զբաղեցրած անօթևան 9 ընտանիքներից  և այն օգտագործել կազմակերպության կանոնադրական խնդիրներին համապատասխան: Նախատեվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրել բնակության, խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ, ընդլայնել առկա ծառայությունների տեսակներն ու ծավալը: Միաժամանակ, հաշվի առնելով այնտեղ տարիներ շարունակ բնակվող անօթևան ընտանիքների կարգավիճակը, նախատեսվում է լուծել նրանց բնակարանային խնդիրը՝ ցուցաբերելով ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանության բարելավման նպատակով նրանց առողջարանային բուժման ուղեգրեր տրամադրելու գործընթացի կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:  Եվ այսպես, Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանի կտրամադրվի հանգստյան տան ուղեգիր: Կլուծվի նաև «Ունիսոն» ՀԿ զբաղվածության աջակցման կենտրոնի միջոցով միջին ամսական հաշմանդամություն ունեցող 60 անձանց ծառայությունների մատուցման հարցը:

 

Այլ որոշումներ

 

Կառավարությունն ընդունել է Վանաձորի և Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ դպրոցները վերանվանելու մասին որոշումներ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ օրենքով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ: Օրենքով ամրագրվել է, որ հատուկ դպրոցները պետք է վերակազմակերպվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին: Ռազմավարությամբ ամրագրված  հիմնորոշ  ուղղություներով նախատեսված է իրականացնել 78 միջոցառում:

Հերմոն-Ելփին ջրագծից օգտվող շուրջ 10 համայնքների ջրօգտագործողների ոռոգման ջրամատակարարումն իրականացնելու, ինչպես նաև Արաքս գետի ափի սահմանային 38/3-39 նշանների շուրջ 50մ երկարությամբ հատվածում ողողված սահմանային ճանապարհի քարալիցքային ամրակապման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

 

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD