Մինչև տարեվերջ օպերային թատրոնն առնվազն վեց ներկայացում կմատուցի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով
CultureԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ոչ միայն կիսամյակային նախատեսված պլանն է գերակատարել, այլև վեց ամիսների ընթացքում հասցրել է անել այն, ինչ չէր հաջողվելվերջին մի քանի տարիներին: Երկու առաջնախաղ առաջին կիսամյակում՝ Շ. Ազնավուրի «Լա բոհեմ» և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետները՝ նորովի մեկնաբանությամբ: Բայց շատ ավելի հավակնոտ են տարվա երկրորդ կիսամյակի ծրագրերը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպմանը սկսել և անգամ չի հասցրել ավարտել այն ներկայացումների թվարկումը, որոնց առաջնախաղը նախատեսվում է մինչև տարեվերջ: Դրանք են` «Ալեքսանդր», «Թիկնոցը», «Քույր Անժելիկա», «Ջաննի Սկիկկի», «Էրնանի», «Չիպոլինո», «Մանոն» և այլ բեմադրություններ:
Պատրաստվում են վերականգնել նաև «Պողիկտոս» ներկայացումը:
Մինչև տարեվերջ առնվազն վեց ներկայացում կմատուցվի դահլիճում տեղադրված թարգմանական վահանակի միջոցով: