Փհուքեթ կղզու ափերի մոտակայքում երեք մետր երկարությամբ կոկորդիլոս են որսացել
SocietyԼույս ուրբաթ գիշերը Թաիլանդի Փհուքեթ կղզու ափերի մոտակայքում՝ Բան Թաո լողափի շրջանում, երեք մետր երկարությամբ կոկորդիլոս են գտել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Nation պարբերականը։
Նախօերին կոկորդիլոսը ծովից լողալով «տեղափոխվել է» լճակ, որը ձեւավորվել է հին անագի հանքի տեղում։ Փհուքեթի շրջանի ձկնորսության վարչության եւ հարեւան նահագներից կոկորդիլոսներրի ֆերմաների աշխատակիցները, ցանցը գցել են լճակի՝ դեպի ծով տանող ելքի մոտ։ Տեղի ժամանակով շուրջ 03։30-ին նրանց հաջողվել է բռնել կոկորդիլոսին, որը փորձում էր ծով վերադառնալ։
Կոկորդիլոսն ունի երեք մետր երկարություն եւ շուրջ 200 կգ է կշռում։ Նշվում է, որ նա մոտ տասը տարեկան է։