Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքը կհանվի աճուրդի

ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին կհանվի աճուրդի: Ինչպես տեղեկացրին ՀՀ  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, աճուրդ մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ: Ներկայացնում ենք աճուրդի մասին հաղորդագրությունն ամբողջությամբ:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա  2017թ. սեպտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին, «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում

Հասցեն` ք. Երեվան, Դ.Անհաղթի 23:

Վաճառվում է ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշմամբ  օտարման ենթակա  «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող, Երևան քաղաքի Նալ­բանդյան փողոցի 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա  օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հան­դիսացող՝ 0.252065 հեկ­տար մակերեսով  հողամասը: Աճուրդի մեկնարկային գինը՝ 13223400652 ՀՀ դրամ:

*Գնահատված արժեքը 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ՝ 13223400652դրամ:

**Համաձայն ՀՀ կառավարության 2017թ.  օգոստոսի 3-ի թիվ 947-Ա  որոշման՝

-աճուրդի հաղթողը (այսուհետ` գնորդ) պարտավոր է նաև վճարել գույքի  զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացվածհողամասից բաժ­նային մաս հանդիսացող 0.252065 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային ար­ժեքը`    151239348 դրամ «Շենքերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հանդիսացող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին.

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն` աճուրդի հաղթողի կողմիցառաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600000 դրամ գումարի արժեքը(ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքում է օտարման պայմանագիր՝ դրանումնախատեսելով, որ գնորդը պարտա­վորվում է՝

ա. գույքի հանձնում-ընդունումից հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատմության և մշակույթիհուշարձանների պահպա­նության բնագավառի լիազորված մարմնին տալ հուշարձանի պահպանական պարտա­վորագիր, ինչպես նաև գույքիօգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագա­վառումլիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փո­փոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝Հայաստանի Հան­րապետության կառավարության թույլտվությամբ,

 բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներնու տուրքերը.

 - գույքը գնորդին հանձնվում է օտարման պայմանագրի ստորա­գրման օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում.

- աճուրդի հաղթողը վճարումները կատարում է աճուրդի արձանագրությունն ստորագրելու օրվանից տասնօրյա ժամկետում, ՀայաստանիՀանրապե­տության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շեն­քերի և շինու­թյուն­ների օտարման գործընթացում պե­տա­կան սեփականություն հան­դի­սա­ցող հողերի օտա­րումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Աճուրդը կանցկացվի դասական (գնի ավելացման) եղանակով:

Աճուրդին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև համայնքները, որոնք մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը, ժամը` 17:00 աճուրդային հանձնաժողովին են (հասցեն` ք. Երևան, Դ. Անհաղթի 23) ներկայացրել.

- աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որի չափն է` 661170033 ՀՀ դրամ, մուտքագրման հաշիվն է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-իթիվ 163518001652 դրամային հաշիվը:

- աճուրդի մասնակցության վճարի անդորրագիրը, որի չափն է 20000 դրամ (վճարվում է  «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի դրամարկղ), գույքի գնի մեջ չի  ներառվում և անկախ աճուրդի արդյունքներից  չի վերադարձվում,

- անձնագիրը, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը:

Վերը նշված փաստաթղթերի առկայության դեպքում աճուրդային հանձնաժողովը մասնակցին տրամադրում է մասնակցի վկայական: Աճուրդին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

Աճուրդին կարող են ներկա գտնվել դիտորդներ` աճուրդի մասնակից չհամարվող այն անձինք, ովքեր վճարել են մուտքի վճար` 3000 դրամ: Աճուրդի մասնակցի վկայականները տրամադրվում են «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ում (հասցեն` ք.Երևան, Դ.Անհաղթի 23) մինչև աճուրդի բացմանը նախորդող աշխատանքային օրը, ժամը՝ 17:00, իսկ դիտորդի տոմսերը վաճառվում են` ընդհուպ մինչև աճուրդի սկսվելը:

Աճուրդի մասնակիցների անձնագրի առկայությունը պարտադիր է:

Աճուրդի մասնակիցները վաճառվող լոտ(եր)ին կարող են ծանոթանալ սույն ծանուցման հրապարակման պահից մինչև աճուրդի բացմանը նախորդող օրը ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր օր, ժամը՝ 09:00-ից մինչև 17:00 (բացառությամբ ժամը` 13:00-ից մինչև 14:00), ք.Երևան, Նալբանդյան փողոցի N 28 հասցեում:

Նախքան աճուրդի սկսվելը՝ աճուրդային հանձնաժողովը գրանցում է մասնակիցներին և յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է քարտ:

Աճուրդը վարում է աճուրդավարը: Աճուրդավարը մասնակիցներին առաջարկում է մեկնարկային գնով գնել լոտը: Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի, նախքան աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածը, ներկայացնել նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների  կատարած նախորդ գնային հայտը` նվազագույնը հավելման (քայլի) գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի մուրճիկի երրորդ հարվածից հետո, համարվում  է աճուրդի հաղթած մասնակից: Եթե մի քանի մասնակից միաժամանակ գնային հայտ են ներկայացրել հավասար չափով, որից հետո ավելի բարձր գնային հայտ չի ներկայացվել, ապա աճուրդի հաղթած մասնակից է համարվում վիճակահանության արդյունքներով ընտրված մասնակիցը: Աճուրդավարի կողմից աճուրդի հաղթող համարված մասնակիցը պարտավոր է` հանձնարարագիր ստանալուց երեսուն րոպեի ընթացքում, վճարել իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, որը սահմանված ժամկետում (10 օրվա ընթացքում) հետագա վճարումները կատարելու դեպքում, նախավճարի հետ միասին հաշվարկվում է վճարման ենթակա գումարի մեջ, իսկ վճարումներից խուսափելու դեպքում չի վերադարձվում և տվյալ մասնակիցը զրկվում է աճուրդին մասնակցելու իրավունքից, իսկ լոտի աճուրդը վերսկսվում է մեկնարկային գնից: Եթե աճուրդում հաղթող համարված մասնակիցը սահմանված ժամկետում (հանձնարարագիր ստանալուց 30 րոպեի ընթացքում) վճարում է իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումար, ապա նա ճանաչվում է աճուրդի հաղթող և ստորագրում է աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Աճուրդում չհաղթող մասնակցին, մուծված նախավճարը վերադարձվում է վերջինիս` մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմելուց հետո:

Աճուրդի կանոնակարգին ծանոթանալու (որը տրամադրվում է դիմումի առկայության դեպքում, մեկ օրվա ընթացքում, պատճենահանման ծախսերը վճարելու պայմանով) և լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար կարող եք դիմել ք. Երևան, Դ.Անհաղթի 23 հասցեով կամ զանգահարել աճուրդային հանձնաժողովին` հեռ. 011-23-73-01, ինտերնետ URL://www.spm.am:

Հնարավոր փոփոխություններն  ու լրացումները կհրապարակվեն այն ձևով, ինչպես կատարվել է աճուրդի մասին սույն հրապարակային ծանուցումը»:

 

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities