Ռումինիա - Հայաստան. Բուքմեյքերների կարծիքը
SportՖուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը Բուխարեստում կմրցի Ռումինիայի թիմի հետ:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում ռումինացիներին, որոնց հաղթանակը գնահատում է 1.44 գործակցով: Հայաստանի հավաքականի հաղթանակը ստացել է 7.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.33:
Բուխարեստի «Արենա Նացիոնալա» ստադիոնում սեպտեմբերի 1-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Առաջին շրջանի խաղում ռումինացիները Երեւանում 5:0 հաշվով հաղթել են Հայաստանի հավաքականին: