Դոլարի փոխարժեքը կայուն է, եվրոն աճել է 2,5 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, կազմել է 478.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 618.83 դրամ (աճել է 2.41 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 570.65 դրամ (աճել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.25 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 266.73 դրամ, ոսկի՝ 20,178.02 դրամ, պլատին՝ 15,167.17 դրամ։