Հարի Քեյն. Չեմ կարծում, որ տաղանդի առումով Անգլիան զիջում է մյուս հավաքականներին
SportԱնգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը հուսով է, որ Աշխարհի 2018թ. առաջնությունում իր ընտրանուն հաջողություն է սպասվելու:
«Չեմ կարծում, որ տաղանդի առումով Անգլիան զիջում է մյուս ընտրանիներին: Ամեն դեպքում, մենք պետք է սովորենք արդյունք ստանալ մեծ խաղերում: Այդ ամենը մենք պետք է ապացուցենք խաղադաշտում:
Կանենք ամեն բան, որպեսզի հասնենք հաջողության: Անգլիան վերջին շրջանում ոչինչ չի նվաճել: Ընտրանու պատմության մեջ եղել են լավ թիմեր, սակայն նրանք նույնպես հաջողության չեն հասել»,- Քեյնի խոսքն է մեջբերում «Givemesport.com»-ը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԱ-2018-ի որակավորման փուլի շրջանակում Անգլիայի հավաքականը կհյուրընկալվի Մալթայի ընտրանուն: Ներկա պահին Անգլիայի հավաքականը 14 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: