Ավստրալիայում այս տարի ամենաշոգ ձմեռն է եղել 1910 թվականից ի վեր
Society2017 թվականի ձմեռն Ավստրալիայում ամենաշոգն է եղել ավելի քան 100 տարվա դիտարկումների ընթացքում: Այս մասին հաղորդել են տեղական օդերեւութաբանական կենտրոնում, գրում է «Ինտերֆաքս»-ը:
Նշվում է, որ միջին առավելագույն ջերմաստիճանն այս տարվա ձմռան երեք ամիսների ընթացքում ամենաբարձրն է եղել 1910 թվականից ի վեր: Այն կազմել է +23.7 աստիճան, ինչը միջինը 2 աստիճանով ավելի է անցյալ տարիների ցուցանիշից:
Հրապարակված տվյալների համաձայն՝ ձմռան ամենաշոգ օրն Ավստրալիայում եղել է օգոստոսի 24-ին. օդի ջերմաստիճանը հասել է +39.6-ի՝ ըստ Ցելսիուսի: Իսկ ամենացուրտ օրը եղել է օգոստոսի 27-ին՝ -5.4 աստիճան: Ավստրալիայում ձմեռ է հունիսից օգոստոս: