Հենրիխ Մխիթարյան. Չէինք պլանավորել 10 հոգով խաղալ
SportArmsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ռումինիայի հետ անցկացրած խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին, հայտնում է «Ֆուտբոլ +»-ը:
Հիշեցնենք` Հայաստանի ընտրանին 10 հոգով նվազագույն հաշվով պարտվեց Ռումինիային` միակ գոլն ընդունելով ավելացված ժամանակում.
«Շատ ցավալի պարտություն կրեցինք, բայց շնորհակալ եմ տղաներին ամեն ինչի համար: Մինչև վերջ պայքարեցինք, ամեն ինչ արեցինք դրական արդյունքի հասնելու համար, նույնիսկ չէինք մտածում 0:0 հաշիվը պահելու մասին:
Ունեինք բազում հնարավորություններ, սակայն չկարողացանք դրանք օգտագործել: Վերջում երևի` ուշադրությունը չհերիքեց, այդ իսկ պատճառով գոլ բաց թողեցինք:
- Կարմիր քարտն ազդե՞ց խաղի ելքի վրա:
Միանշանակ, չէինք պլանավորել 10 հոգով խաղալ: Բայց ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Նույնիսկ 10 հոգով փորձեցինք հնարավորկնս ամեն ինչ անել, խաղալ, հաղթել: Ցավոք` չստացվեց: Շնորհավորում եմ տղաներին մինչև վերջ պայքարելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։