Պարզվել է Երևանում՝ ջրատարի միջից դուրս բերված մահացած աղջկա ինքնությունը. նա 19 տարեկան էր, նոր էր ամուսնացել և ամուսնու հետ ծանոթացել էր համացանցով
SocietyShamshyan.com-ը գրում է.
Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։
Շարունակությունը` այստեղ։