Ի՞նչ գիտենք կանադական սեքսի մասին։ Կարծում եմ, որ շատ քիչ բան։ Այսպիսով, ինչպես են տղամարդիկ ու կանայք սեքսով զբաղվում ցուրտ Կանադայում։
Կանադայում բնակչության ինտիմ կյանքի մասին մեծամասշտաբ հարցում են անցկացրել։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ։
Հարցմանը մասնակցել է 18-65 տարեկան 5000 մարդ (79% կանայք, 21% տղամարդիկ) եւ արդյունքները հետեւյալն են։
1.Կանադացիների 44%-ը զրկվել է իր կուսությունից 16-18 տարեկանում։
2. Կանադուհիների 18%-ը պատրաստ է տրվել առաջին հանդիպման ժամանակ, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում։
3. Սեռական առաջին մերձեցման համար մինչեւ 5-րդ հանդիպմանը սպասել են հարցվածների միայն 29%։
4. Կանադացիների 33%-ը իրենց կյանքի ընթացքում ունեցել են 2-5 զուգընկեր կամ զուգընկերուհի, իսկ 8%-ը՝ 20-ից ավելի։
5. Հարցվածների 46%-ը ցանակնում է սեքսով զբաղվել շաբաթական մի քանի անգամ, իսկ 39%-ը զբաղվում է։
6. Կանադացիների 78%-ը կարծում է, որ առավոտյան սեքսը օրվա հաջող սկիզբն է։
7. Հարցվածների 39%-ը ասում է, որ իրենք այս տեսանկյունից լիովին բավարարված են, իսկ 35%-ը սեքսով չի զբաղվում այնքան, ինչքան կցանկանար։
8. 65%-ը բավարարվում է իր այժմյան զուհընկերոջով, իսկ 25%-ը դավաճանում է նրան։
9. Կանադուհիների 52%-ը պնդում է, որ հեշտանք ապրելը երբեք չի ձեւացրել։
10. Իրենց զուգընկերների հետ սեքսից հրաժարվելու գլխավոր պատճառը նրանց վրայի տհաճ հոտն է։