Աղբյուր. Բեքհեմը Ռոնալդուին ցանկանում է դարձնել իր ակումբի գլխավոր աստղը
SportՄայամիում տեղակայվելիք ակումբի գլխավոր սեփականատեր Դևիդ Բեքհեմը հույս ունի ապագայում իր թիմ հրավիրել Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Այս մասին հայտնում է «A Bola»-ն:
Բեքհեմի ակումբը շուտով կարող է հանդես գալ MLS-ում:
Աղբյուրի փոխանցմամբ, Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը մտադիր է պորտուգալացուն դարձնել լիգայի և իր ակումբի գլխավոր աստղը:
Սպասվում է, որ Ռոնալդուն Մայամի կտեղափոխվի «Ռեալի» հետ իր պայմանագրի ավարտից հետո, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:
Այդ ժամանակ Կրիշտիանուն կլինի 36 տարեկան: