Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 67–ամյա մարդու դի. ԱԻՆ
SocietyՍեպտեմբերի 2-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1950 թ. ծնված Ա. Հ.-ի դին: