Ինչպե՞ս է Դդմաշենի բնակչուհու դին հայտնվել Երեւանում՝ ջրանցքում
SocietyPastinfo.am-ը գրում է.
Սեպտեմբերի 1-ին Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանում՝ ջրանցքում հայտնաբերված երիտասարդ կինը մահացել է ջրահեղձ լինելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, սակայն փորձագետների տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահը վրա է հասել ջրահեղձվելու հետեւանքով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երիտասարդ կինն ամուսնացել եւ բնակվում էր Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում։ Օգոտսոսի 29-ին նա տանից դուրս է եկել հայրական տուն գնալու համար, որը Արմավիրի մարզում, ինչից հետո նրա մասին հարազատները որեւէ տեղեկություն չեն ունեցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում