21-ամյա վարորդը Լոռու մարզում ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան վիրավորներ
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լոոռւ մարզի Բազում գյուղի բնակիչ, 21-ամյա Ալբերտ Աղաբեկյանը Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, իր վարած ВАЗ 21015 մակնիշի 35 FC 299 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Աղաբեկյանն ու ուղևորներ, համագյուղացիներ, 22-ամյա Վրեժ Ծատուրյանն ու 21-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում