Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել կողաշրջվելու վտանգի ենթարկված ավտոմեքենան
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 3-ին, ժամը 00։33-ին տեղեկություն է ստացել, որ Վարդենիս-Ծափաթաղ ավտոճանապարhի 45-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից և թեքվել, առկա է կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, Փրկարարները ուղղել և ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Mitsubishi Montero» մակնիշի 24 US 742 պետհամարանիշով ավտոմեքենան և 2 ուղևոր։