Պարտությունն անցյալում է. Արտակ Եդիգարյան
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Արտակ Եդիգարյանի կարծիքով ազգային թիմում լավ տրամադրություն է:
«Դանիայի դեմ խաղից հետո փորձելու ենք մաքսիմում լավ վերականգնվել, որ լավ հանդես գանք: Ցավալի պարտություն կրեցինք: Բայց պարտությունն անցյալում է, փորձելու ենք լավ տրամադրվածությամբ մոտենալ, որ ուրախացնենք երկրպագուներին»,- նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Արտակ Եդիգարյանը:
Վերջինիս կարծիքով Հայաստանի առաջնությունը չի կարելի է համեմատել աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերի հետ: «Ակումբում տարբեր դիրքերում եմ խաղում: Փորձում եմ մաքսիմում ներդրել ուժերս թե հավաքականում, թե ակումբում»,-եզրափակեց Եդիգարյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: