Քաղաքական առևտրի հայկական առանձնահատկությունները
Blog
Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, որ իր երբեմնի ընտրազանգվածը կորցնելով նույնիսկ 3-րդ ջութակի դերում իրեն ապահով չի զգում, ժամանակ առ ժամանակ գոտկատեղին հասցվող հարվածներից հետո 3-րդն ավելորդ է կարգախոսով հավանաբար կհայտնվի հարթակից դուրս:
Ուրեմն, առաջին ջութակի դերում մնում է Ծառուկյանը, ում հրապարակը ծափահարում է, ով շարժումը ղեկավարում և ֆինանսավորում է, և ով պահանջում է իշխանափոխություն, որպեսզի չլինեն մենաշնորհներ, որ չլինի մեկ կուսակցության հեգեմոնիա և անընդհատ վերարտադրվելու հնարավորություն:
Սակայն, եթե ԲՀԿ առաջնորդի նպատակը մեկ կուսակցության քաղաքական մենաշնորհը մեկ այլ, տվյալ դեպքում ԲՀԿ-ի քաղաքական մենաշնորհով փոխարինելը չի, այլ հայաստանյան բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը և իշխանությունը ժողովրդին վերադարձնելը, ապա ինչ նպատակ է հետապնդում իշխանությունների հետ բանակցելու պատրաստակամությունը և հանրահավաքների մասնակիցներին սպասումներով կերակրելը:
Քաղաքական որոշ մեկնաբաններ, բնականաբար, դրա մեջ իշխանությունների հետ առևտուրի մեջ մտնելու նշաններ են տեսնում:
Եվ, ապա, եթե ԲՀԿ-ն երկրի սոցիալ-տնտեսական վիճակը համարում է աղետալի, իսկիշխանափոխության է գնում, ամենայն հավանականությամբ 2017-2018թթ. ընտրությունները աչքի առաջ ունենալով, ապա ինչու չօգտվեց նախկին վարչապետի՝ իր կողմից այդքան սպասված հրաժարականից, և ինչու չի աջակցում նոր կառավարությանը, որը փորձում է նախորդի բացթողումներից դասեր քաղելով տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից:
Իսկ եթե մոտեցումն այն է, թե որքան վատ, այնքան լավ՝ քննադատելու, դատափետելու համար, ապա ով պիտի պատասխան տա կորցրած տարիների համար: Եվ, ուրեմն. պե՞տք է արդյոք իշխանափոխություն նման ճանապարհով, երբ նպատակը ոչ թե երկրի վիճակը հիմա, այս պահին համատեղ ուժերով շտկելն է, այլ ամեն գնով իշխանափոխությունը:
Էրիկ Միլլերի ֆեյսբուքյան գրառումը