Հրշեջները մարել են Հովհունի գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 3-ին, ժամը 12:44-ին ահազանգ է ստացել, որ այրվում է Շիրակի մարզի Հովհունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:44-ին, մարվել՝ 14:23-ին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, այրվել են Գ. Վ.-ին պատկանող հացատան, անասնագոմի և խորդանոցի (100 քմ) ընդհանուր տանիքից մոտ 50 քմ փայտյա կառուցատարրերը և ջերմահարվել մոտ 5 քմ տանիքի երկաթյա թիթեղներ և փայտյա կառուցատարրեր: