Ռուսաստանը՝ վոլեյբոլի Եվրոպայի չեմպիոն
SportՎոլեյբոլի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Լեհաստանում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչում ռուսները 5 սեթում հաղթել են Գերմանիայի հավաքականին (25:19, 20:25, 25:22, 17:25, 15:13):
Հանդիպման ամենաարդյունավետ վալեյբոլիստ է ճանաչվել գերմանացի Գեորգ Գրոցերը, որը հավաքել է 23 միավոր:
Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց երկրորդ անգամ՝ կրկնելով 2013-ի հաջողությունը:
Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ Սերբիայի թիմը, որը երրորդ տեղի համար խաղում հաղթեց բելգիացիներին (3:2):