Նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրում
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները հստակ դինամիկա չեն արձանագրել, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, փոխանցում է Gazeta-ն:
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,30 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 47,43 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով, նվազել են 0,45 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,51 դոլարի։