Ռուսական դրամատիկական թատրոնի հոբելյանական թատերաշրջանը հագեցած կլինի նոր բեմադրություններով
CultureԿ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 14-ին կբացվի 80-րդ՝ հոբելյանական թատերաշրջանը: Ավանդույթի համաձայն՝ թատերաշրջանի բացման օրը կցուցադրվի Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումը (բեմադրությունը՝ Ալեքսանդր Գրիգորյանի): Թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանի հաշվարկով, այն կլինի 200-րդը: Առաջին անգամ «Հիշատակման աղոթք» բեմադրությունը ռուսական թատրոնի բեմում ցուցադրվել է 1991-ին: Այն երկար տարիներ համարվել է թատրոնիայցեքարտը:
Ինչպես տեղեկացրին թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոր թատերաշրջանը կնշանավորվի նաև առաջնախաղերով: Սեպտեմբերի 23-ին և 24-ին բեմ կբարձրանա «Արքայադուստրը՝ սիսեռահատիկի վրա» մանկական ներկայացումը (բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան): Հաջորդը կկայանա Մ. Թիբոյի «Իդեալական տղամարդը» (բեմադրիչ՝ Վերոնիկա Սարոյան) կատակերգության առաջնախաղը: Դեկտեմբերի 25-ին թատերասերների դատին կհանձնվի նոր երաժշտական հեքիաթ: