BRICS երկրների առաջնորդները մտադիր են ազգային արժույթներով պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել
EconomicsBRICS երկրների առաջնորդները պայմանավորվել են խմբի երկրների ազգային արժույթներով պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել, նշված է BRICS երկրների առաջնորդների Սյամենի հռչակագրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պայմանավորվել ենք նպաստել BRICS երկրների ազգային արժույթներով տեղական շուկաների զարգացմանը, ինչպես նաեւ համատեղ ջանքերով BRICS երկրների ազգային արժույթներով Պարտատոմսերի հիմնադրամ ստեղծել»,- նշված է փաստաթղթում:
Նշվում է, որ նման հիմնադրամն «իր ավանդը կունենա BRICS երկրներում ներդրումային կայունության ապահովման հարցում, կխթանի BRICS երկրների պարտատոմսերի ազգային եւ տարածաշրջանային շուկաների զարգացմանը, այդ թվում՝ արտասահմանյան մասնավոր կապիտալի մասնակցության ընդլայնման եւ BRICS երկրների ֆինանսական կայունության մեծացման ճանապարհով»: