Զինեդին Զիդան. Չեմ հպարտանում, որ հարվածել եմ Մատերացիին
SportՖրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը, ով այժմ գլխավորում է Մադրիդի «Ռեալը», խոսել է ԱԱ-2006-ի եզրափակչում իտալացի ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին հարվածելու մասին:
Ֆրանսիացին հեռացվել էր դաշտից, իսկ Իտալիան հաղթել էր 11 մետրանոց հարվածաշարով:
«Չէի հպարտանում դրանով և հիմա էլ չեմ հպարտանում: Անհարմար եմ զգում երիտասարդների, մարզիչների, բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր ցանկանում են փոխել ֆուտբոլը դեպի լավը:
Սակայն դա իմ կարիերայի և կյանքիս մասնիկն է: Դա այն բաներից է, որը պետք է ընդունել և շարժվել առաջ»,- Զիդանի խոսքը մեջբերում է Goal.com-ը: