Պրիմերայի նախագահը խնդրել է ՈւԵՖԱ-ին հետաքննություն սկսել Մանչեսթեր Սիթիի և ՊՍԺ-ի նկատմամբ
SportԻսպանիայի առաջնությունը դժգոհ է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և ֆրանսիական ՊՍԺ-ի աշխատանքից տրանսֆերային շուկայում:
Ինչպես տեղեկացնում է «Associated Press»-ը, Պրիմերայի նախագահ Խավիեր Տեբասը խնդրել է ՈւԵՖԱ-ին հետաքննություն անցկացնել «քաղաքայինների» գործունեության վերաբերյալ:
Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու կասկածանքով խնդրանք է եղել նաև ուսումնասիրել ՊՍԺ-ի աշխատանքը:
Նամակն ուղարկվել է օգոստոսի 22-ին: