Բելգիայում ավիաշոուի ժամանակ օդաչուն ընկել է ուղղաթիռից
SocietyԲելգիայում ավիաշոուի ժամանակ օդաչուն ընկել է ռազմական ուղղաթիռից, այժմ նրա ընկնելու վայրում իրականացվում են որոնման աշխատանքներ, հայտնում է BBC-ն:
Բելգիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Agusta A-109 ուղղաթիռից երեք զինվորական է ցատկել պարաշյուտով:
Հաղորդվում է, որ երկրորդ օդաչուն օգնել է երեքին ցատկել ուղղաթիռից, բայց հետո տեսել է, որ օդաչուի տեղը դատարկ է, իսկ դուռը՝ լայն բացված: Նա ստանձնել է ուղղաթիռի կառավարումը և ապահով վայրէջք կատարել:
Ավիաշոուն անցկացվել է Լյեժ քաղաքի մոտակայքում Ամե բնակավայրում: Օդաչուն ընկել է ուղղաթիռից մի քանի հարյուր մետր բարձրությունից:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, օդաչուի ընկնելու պատճառը գաղտնիք է մնում: