Կրիստիան Էրիկսեն. Հայաստանի հավաքականի դեմ խաղալը միշտ բարդ է
SportԼոնդոնի «Տոտենհեմի» եւ Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղում Հայաստանի թիմի նկատմամբ արտագնա հաղթանակ տանելուց հետո կիսվել է տպավորություններով:
«Վատից լավի ենք անցել: 3 օրում 2 խաղ անցկացնելը բացասական էր, սակայն մենք այն վերածեցինք դրականի: Մեզ մնացել է 2 եզրափակիչ:
Հայաստանի դեմ չցուցադրեցինք մեր լավագույն խաղը, բայց հասանք կարեւոր հաղթանակի: Խաղացինք այնպես, ինչպես ծրագրել էինք: Լավ գիտեինք, թե ինչ պետք է անել: Հայերը հաջող սկսեցին, սակայն մեր առաջին գոլից հետո սկսեցինք վերահսկել խաղը: Հայաստանի հավաքականի դեմ խաղալը միշտ բարդ է»,- Կրիստիան Էրիկսենի խոսքը մեջբերում է դանիական TV 2 SPORT-ը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դանիացիները 4:1 հաշվովհաղթել էին Հայաստանի հավաքականին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից: