Ucom-ը հանդես է եկել նորարարական առաջարկով, որը թույլ կտա մոռանալ ռոմինգի մասին Հայաստանում և Ռուսաստանում
Society2017 թ. սեպտեմբերի 5-ին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և MTT ընկերության (Aiva Mobile բրենդ) գլխավոր տնօրենի տեղակալ, «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովի համատեղ մամլո ասուլիսին հայտարարվեց նոր՝ «Ունիվերսալ Պլյուս» ծառայության մեկնարկի
մասին:
Dual-SIM տեխնոլոգիայի շնորհիվ Ucom-ի բաժանորդները բացառիկ հնարավորություն կստանան մեկ SIM- քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում:
«Aiva Mobile-ի հետ մեզ հաջողվել է հայկական շուկայի համար հեղափոխական առաջարկ ստեղծել, որը Ucom-ի բաժանորդներին թույլ կտա ընդմիշտ մոռանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռոմինգի մասին: Հայաստանում բաժանորդները կօգտագործեն հայկական հեռախոսահամարը «Ունիվերսալ Պլյուս» հետվճարային սակագնային
պլանով և ներառված րոպեներով կկարողանան զանգել նաև Ռուսաստանի բոլոր ցանցեր, իսկ Ռուսաստանում կօգտվեն ռուսական համարից «Իմ Հայաստան» կանխավճարային սակագնային պլանով և կզանգեն Հայաստանի բոլոր
ցանցեր մատչելի սակագներով», - մանրամասնեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Այս սակագնային պլանը ստեղծվել է Ucom շարժական կապի հաճախորդների շրջանում անցկացված հետազոտության արդյունքների հիման վրա, հաշվի առնելով այն փաստը, որ միջազգային զանգերի 70 տոկոսից ավելին իրականացվում է դեպի Ռուսաստան: Գլխավոր տնօրենի խոսքով նմանօրինակ գործակցության աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր:
«Ունիվերսալ Պլյուս» հետվճարային ծառայության հետ բաժանորդները ոչ միայն ձեռք են բերում 1 SIM-քարտ 2 համարով՝ հայկական և ռուսական, այլև սակագնային պլանում ներառված րոպեները կարողանում են օգտագործել Հայաստանից Ռուսաստանի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում գտնվելիս ցանկացած համարով ստացված բոլոր մուտքային զանգերն անվճար են: Ավելին, ռոմինգում գտնվելիս բաժանորդը կարող է զանգեր ընդունել ոչ միայն հայկական, այլ նաև ռուսական համարին:
«Ռուսաստանը և Հայաստանը պատմականորեն սերտ տնտեսական և մշակութային հարաբերություններ են հաստատել: Հայաստանը ԱՊՀ-ում ամենազարգացած հեռահաղորդակցության շուկաներից մեկն է, ուստի բարձր որակի ծառայությունները և մատչելի գները, ինչպես նաև Aiva Mobile ցանցի ներսում ռոմինգի բացակայությունը
մեծ պահանջարկ կունենան Ucom-ի բաժանորդների շրջանում», - նշեց «Միջօպերատորական գործակցություն» բիզնես-միավորի տնօրեն Անդրեյ Աժիգիրովը:
Ռուսաստան ժամանելուն պես բաժանորդն ստանում է SMS-ծանուցում, որն առաջարկում է ընտրել Aiva-Mobile ցանցը: Հեռախոսի էկրանին հավաքելով ծառայության հատուկ USSD հրահանգը` կախված բաժանորդի գտնվելու վայրից, վերջինս ստանում է Aiva Mobile-ի մոսկովյան կամ պետերբուրգյան հեռախոսահամար:

«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ
Հեռ.՝ (+374 11) 44-44- 44
Էլ. փոստ՝ info@ucom.am
Վեբ կայք՝ www.ucom.am
“UCOM” LLC
Phone: (+374 11) 44-44- 44
E-mail: info@ucom.am
Web: www.ucom.am
_____________________________________________________________
«Ucom» ՍՊԸ՝ Ucom բազմատեսակ ծառայություններ մատուցող ընկերությունը ներկայանում է որպես կապի միասնական օպերատոր, որը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների շրջանակ: Միջազգային լավագույն չափանիշներին
համապատասխանող արդիականացված 4G+ և սեփական օպտիկամանրաթելային ցանցերի օգնությամբ ընկերությունը տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայությունների ամբողջական փաթեթն իր ավելի քան 600 հազ. բաժանորդներին: Ucom-ը Հայաստանում IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարն է, ինչպես նաև գլխավոր դիրքն է զբաղեցնում շարժական ինտերնետի հայկական շուկայում:
«MTT» ԲԲԸ՝ բազմատեսակ ծառայություններ, IP-ծառայությունների, հեռահաղորդակցության և տրաֆիկի տարանցման ծառայություններ մատուցող օպերատոր է, որը Հայաստանում հայտարարել է Full-MVNO առաջարկի մեկնարկի մասին՝ Aiva- Mobile օպերատորի բրենդով և տեղական Ucom ընկերության հետ գործակցությամբ:
MTT-ն շարունակում է ընդլայնել իր Full-MVNO նախագծի աշխարհագրությունը, իսկ Հայաստանը 4-րդ երկիրն է, որտեղ հասանելի են Aiva Mobile-ի ծառայությունները: Ավելի վաղ Aiva Mobile-ը հասանելի է դարձել Տաջիկստանում՝ Babilon Mobile օպերատորի, 2015 թ. դեկտեմբերից՝ Ֆինլանդիայում, DNA Oy օպերատորի, իսկ 2016 թ. փետրվարից`
Ուզբեկստանում, UCell-ի հետ գործակցության արդյունքում:
Aiva Mobile օպերատորը նախատեսված է Հայաստանից Ռուսաստան ժամանող էթնիկ համայնքների ներկայացուցիչների, գործարարների և զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են օգտվել իրենց «տան» համարից:
«Յուքոմ» ընկերություն
Դիանա Մնացականյան
PR և հաղորդակցության նախագծերի ղեկավար
բջջ.` +374 95 988 615 (+374 95 911 209)
Էլ-փոստ՝ diana.mnatsakanyan@ucom.am