Սիմեոնեն երկարաձգել է պայմանագիրն Աթլետիկոյի հետ մինչև 2020 թվականը
Sport«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն երկարաձգել է պայմանագիրն իր ակումբի հետ:
Մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Այս մասին հայտնում է մադրիդյան թիմի պաշտոնական կայքը:
47-ամյա Սիմեոնեի նախկին պայմանագիրն ուժի մեջ էր մինչև հաջորդ տարի:
Հիշեցնենք` արգենտինացին 2011 թվականից է գլխավորում «Աթլետիկոն»: Այս ընթացքում մադրիդցիները դարձել են Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, Իսպանիայի սուպերգավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Վերջերս «Աթլետիկոն» Սիմեոնեի գլխավորությամբ տոնել է իր 200-րդ հաղթանակը` արգենտինացու օրոք անցկացրած 321-րդ խաղում: Այս կերպ, մարզիչը հանդիպումների 62,3%-ում հասել է առավելագույն արդյունքի: