Երևանի ավագանին Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել «Երևանի քաղաքի «Կանաչ քաղաք. Գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին նախագծին
SocietyՍեպտեմբերի 3-ին անցկացվեց Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի 15 անդամներից 14-ը /«Հանրապետական կուսակցություն»,«Ելք» խմբակցություններից/, անկախ ավագանի, ինչպես նաև խմբակցությունների փորձագետներ:
Նիստին հրավիրված էր և մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը:
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են Երևանի ավագանու առաջիկա 3-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգի նախագծում ընդգրկված հարցերը: Քննարկվել և հանձնաժողովի հավանությանն են արժանացել «Երևանի քաղաքի «Կանաչ քաղաք. Գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի քանի բնակարանների անհատույց օտարման մասին նախագծերը:
Նիստի ընթացքում հաստատվել է նաև Երևանի ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը:


