Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այս փոքրիկը հանկարծամահ եղավ. այն, ինչ արեցին ծնողները նրա մահից հետո, անհավատալի է. լուսանկարներ

Lifestyle
Դեսից-դենից

Ամեն գիշեր քնելուց առաջ Իլսե Ֆիլդսենդը լսում է իր փոքրիկ դստեր սրտի զարկերի ձայնագրությունը, որն արվել է նրա կյանքի վերջին պահերին։ Իլսեն արդեն նախապատրաստվել էր իր երեքամյա դստեր մահվանը, գուրգուրել նրան հիվանդանոցային մահճում, հրաժեշտի համբույր տվել ու շշնջացել ականջին, թե որքան են բոլորը նրան սիրում։ Հետո Իլսեն օգնել էր բուժանձնակազմին անջատել կենսապահովման սարքն ու հետևել, թե ինչպես են երբեմնի կենսախինդ աղջնակի փոքրիկ կրծքի տակ բաբախող սրտի զարկերն աստիճանաբար լռում։ Ջորջիայի կորուստն այնքան խոր վիշտ է, որ Իլսեի ու նրա ամուսին Ջեյմսի սպին երբեք չի ապաքինվի։ Աղջկա սրտի զարկերի ձայնագրությունը ծառայում է իբրև միասին ապրած կարճ ու երջանիկ կյանքի հավերժական հուշ։ Փոքրիկի մահից մոտ 18 ամիս անց Իլսեն մխիթարվում է մի ժպտուն տղայի ուրախ լուսանկարով։ Այդ լուսանկարում պատկերված փոքրիկն իր կյանքով պարտական է Իլսեի հանգուցյալ դստերը։ Այդ տղան մեկն է այն 4 երեխաներից, որոնց կյանքը փրկվել է Ջորջիայի օրգանների շնորհիվ։

Pictured left is the Fieldsend family Georgia Fieldsend

Հարցազրույցի ընթացքում Իլսեն ասել  է.

«Շատ, շատ ցավոտ է տեսնել մեկ այլ երեխայի, ով քո հարազատ երեխայի մի մասնիկն է կրում իր մեջ, սակայն դա միաժամանակ շատ գեղեցիկ պատկեր է։ Դա ինձ ուժ է տալիս։ Մենք վերջերս ենք ստացել այդ լուսանկարը, ու ամուսինս մինչ օրս չի կարողանում նայել այն։ Երբ փոքրիկս ողջ էր, նա լուսավորում էր բոլորի կյանքը, իսկ հիմա նա փրկում է մարդկանց»։

Georgia and Ilse were together on Christmas Day at the beach, when Georgia pestered her mother to be allowed one last paddle before going back to their hotel to open more presents

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Սուրբ ծննդյան տոնի շեմին Իլսեն որոշեց ընտանիքի հետ միասին ցրտաշունչ Բրիտանիայից մեկնել արևակեզ Եգիպտոս։ Իլսեն ու Ջորջիան միասին էին, իսկ նրա ամուսինն ու կրտսեր երեխան՝ Ջոշուան, ծովափի մյուս կողմում էին, երբ Ջորջիան ցանկացավ ծովը մտնել ու թիավարել նավակը։ Նա հանկարծ վատ զգաց իրեն, շունչը սկսեց կտրվել, իսկ ապա ուշաթափվեց։ Ամուսինն ու որդին վազեցին նրանց մոտ, նրանք անհապաղ տաքսի նստեցին ու սուրացին Շարմ Էլ Շեյխի հիվանդանոցներից մեկը։ Հիվանդանոցում երեխային անմիջապես թթվածին չտվեցին, բժիշկն էլ հանգիստ ասաց. «Նա լավ է, նա պարզապես քնած է»։

It was during the paddle that the three-year-old (pictured) became limp. It was later revealed she had suffered a rare brain aneurysm Georgia Fieldsend

Հիվանդանոց ժամանելուց մոտ 20 րոպե անց մեկ այլ բուժաշխատող զննեց երեխային ու անմիջապես վերակենդանացման բաժին տեղափոխեց նրան։ Պարզվեց, որ երեխայի մոտ անոթալայնանք էր գրանցվել, ինչի հետևանքով արյունը լցվել էր նրա ուղեղի մեջ։ Իլսեն հավատացած է, որ իր փոքրիկի մահվանը նպաստել է այն հանգամանքը, որ բժիշկներն անմիջապես համապատասխան բուժօգնություն չցուցաբերեցին նրան։

A day after the tragic accident, Georgia (pictured) was transferred to Kings hospital in London

Բժիշկները հայտնեցին, որ երեխայի կյանքն անհար է փրկել, սակայն Իլսեն հույսը չկորցրեց։ Նա հաջորդ իսկ օրը ընտանիքի հետ շտապօգնության ինքնաթիռով տեղափոխվեց Անգլիա` Քինգս քոլեջի հիվանդանոց։ Այնուամենայնիվ, այնտեղ բժիշկները հաղորդեցին, որ երեխայի մոտ ուղեղի մահ է գրանցվել, ուստի նա միայն կենսապահովման սարքի շնորհիվ է կենդանի մնում, սակայն դա էլ անօգուտ է։

Ilse (pictured) said her fundraising efforts would not only help raise money and awareness, but it was also her form of therapy

Այդ դժվարին պահին Իլսեի գլխում մի այնպիսի միտք ծագեց, որը սարսափեցրեց անգամ հենց իրեն։ Նա իմացել էր, որ նույն հիվանդանոցում բուժվող երկու երեխաների կյանքը կախված է դոնորական օրգաններից, որոնք տվյալ պահին բացակայում էին։ Իլսեն որոշեց կենսապահովման սարքի անջատումից հետո նվիրաբերել դստեր օրգանները հիվանդ մարդկանց։ Նախքան կեսնապահովման սարքի անջատումը Իլսեն որոշ ժամանակ անցկացրեց փոքրիկի հետ, լսեց նրա սրտի վերջին զարկերը ու շշնջաց ականջին. «Գնա՛, Ջորջիա՛, գնա՛ ու կյանքեր փրկիր»։

James Fieldsend pictured with Georgia and Joshua on holiday in Sharm-el-Sheikh in November 2013 - a month before Georgias death

Ջեյմսը երեխաների հետ Շարմ Էլ Շեյխում Ջորջիայի մահից մեկ ամիս առաջ

Վերհիշելով այդ դաժան ակնթարթները՝ Իլսեն նշել է.

«Ես մտածեցի, որ եթե դուրս գամ հիվանդանոցից առանց իմ աղջկա, ես չեմ կարողանա շարունակել ապրել։ Այնուամենայնիվ, ես միշտ համարձակորեն եմ մոտեցել իմ սեփական օրգանների նվիրաբերման գաղափարին։ Երբ ես գտնվում էի հիվանդանոցում, ես ինչ-որ կերպ Ջորջիայի օրգանների նվիրաբերման մասին մտածելու ուժ գտա իմ մեջ»։  

Ջորջիայի հայրը սարսափեց, երբ կինը կիսվեց իր հետ իր այս տարօրինակ մտքով։ Իլսեն նրան ասաց, որ իրենք ուրախությամբ կընդունեին ուրիշ երեխայի դոնորական օրգանները, եթե իրենց դուստր Ջորջիայի կամ Ջոշուայի կյանքը դրանցից կախված լիներ, իսկ եթե դու պատրաստ ես օրգան ընդունել, պետք է պատրաստ լինես նաև նվիրաբերել այն։ Ի վերջո Իլսեի ամուսինը համաձայնվեց նրա հետ, ու նրանք՝ արցունքներն աչքերին, ստորագրեցին համաձայնագրերը, որոնցով իրենց աղջկա բոլոր օրգաններն օգտագործելու թույլտվություն տվեցին։

Precious memory: Georgia pictured on an Egyptian beach moments before her collapse

Ջորջիան եգիպտական ծովափին ուշաթափվելուց րոպեներ առաջ

Մինչ օրս 6 մարդ (4 երեխա և 2 երիտասարդ) փրկվել է Ջորջիայի շնորհիվ։ Իբրև դոնորական օրգաններ օգտագործվել են նրա սրտի փականները, երիկամները և աչքերի եղջերաթաղանթները։

Georgia Fieldsend hugs her brother Joshua at Christmas time 2012, a year before her tragic death

Ջորջիան եղբոր՝ Ջոշուայի հետ մահից մեկ տարի առաջ

Ամենից դժվարը փոքիկ Ջոշուային քույրիկի մահվան լուրը հայտնելն էր։ 

«Հուղարկավորությունից հետո ես ասացի նրան, որ Ջորջիան մեզ հետ տուն չի գալու, սակայն նա մեր սրտերում է։ Ջոշուան դեռ շատ փոքր է մահը հասկանալու համար, սակայն երբ Ջոշուան մեծանա, ես կբացատրեմ, որ թեպետ ֆիզիկապես Ջորջիան մեզ հետ չէ, նրա սերը հարատևել է մեր մեջ»։

 
 
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future