Երևանի Աճառյան փողոցում մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 5-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 32 OL 127, «Nissan X-Trail» մակնիշի 34 MN 710 և «Hammer H-2» մակնիշի 77 XX 078 պետհամարանիշերով ավտոմեքենաները, կա մեկ զոհ (անձը չպարզված):
«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.-ն, ուղևոր՝ 1981 թ. ծնված Ա. Մ.-ն և 1978 թ. ծնված Ք. Ս.-ն հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: