Մոուրինյու. Նեյմարի վաճառքից հետո Լուկակուն 150 մլն ֆունտ կարժենար
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ եթե մանկունիացիներն «Էվերթոնի» հետ Ռոմելու Լուկակուի տրանսֆերի շուրջ բանացություններ վարեին Նեյմարի` «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությունից հետո, բելգիացու տրանֆերային արժեքը կկազմեր 150 մլն ֆունտ (164 մլն եվրո):
ՄՅՈւ-ն Լուկակուին ձեռք է բերել Նեյմարի վաճառքից մի քանի օր առաջ 75 մլն ֆունտի դիմաց.
«Կարծում եմ` մենք խելացի վարվեցինք: Մենք հասկանում էինք, որ կարող է այնպիսի բան պատահել, որը հավերժ կփոխի տրանսֆերային շուկան: Նեյմարի վաճառքից հետո ամեն ինչ փոխվեց:
Գնային տեսանկյունից` ամեն ինչ փոխվեց դեպի վատը: Կարծում եմ, որ օգոստոսի 31-ին Լուկակուն կարժենար 150 մլն ֆունտ: Մատիչը կգնահատվեր 60-70 մլն ֆունտ: Նեյմարն ամեն ինչ փոխվեց:
Իսկ եթե ռեկորդն առաջվա պես պատկաներ Պոգբային (խմբ. - ֆրանսիացուն ՄՅՈւ-ն գնել էր 105 մլն եվրոյի դիմաց), ապա «Լիվերպուլը» Կոուտինյոյին կվաճառեր 101 մլն ֆունտի դիմաց»,- ասել է Մոուրինյուն «The Times»-ին տված հարցազրույցում: