Դոլարի փոխարժեքն աննշան նվազել է, իսկ եվրոն թանկացել է 2,5 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կազմել է 478.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 623.03 դրամ (աճել է 4.51 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 570.80 դրամ (աճել է 2.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.33 դրամ (աճել է 0.06 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 274.93 դրամ, ոսկի՝ 20,535.97 դրամ, պլատին՝ 15,468.67 դրամ։