Ռոնալդուի հարկային խախտումների մասին հայտնել են «Ռեալի» երկրպագու տեսուչները
SportԿրիշտիանու Ռոնալդուի հարկային խախտումների մասին հաղորդած տեսուչները Մադրիդի «Ռեալի» եւ պորտուգալացի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագուներ են: Այդ մասին դատարանում հայտարարել է փաստաբանը՝ պատասխանելով Ռոնալդուի այն հայտարարությանը, թե ինքը դատարանում է հայտնվել միայն իր անվան պատճառով:
«Ձեր խախտումների մասին հաղորդել են տեսուչներ, որոնք երկրպագում են ձեզ եւ վայելում են ձեր խաղը»,- փաստաբանի խոսքը մեջբերում է elmundo.es-ը:
Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իմիջային իրավունքի վաճառքից ստացած եկամուտից 14,7 միլիոն հարկ չվճարելու համար: