ԱԱ. Հայտնի են ազատ ոճի պատանի ըմբիշների մրցակիցները
SportԱթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկում են ազատոճայինները,- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վաղը գորգ կմտնեն 42-50-58-69-85 կգ քաշային կարգերի ըմբիշները: Ազատոճայինների մրցումային առաջին օրը Հայաստանը կունենա չորս ներկայացուցիչ:
50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ կմրցի Ղազախստանը ներկայացնող Ակբար Կուրբանովի հետ:
58 կգ Սերոբ Սերոբյանը որակավորման փուլում կգոտեմարտի ղրղզ Տալգատ Տինչտիկբեկովի հետ: Հայ ըմբիշներից միայն 63 կգ Դավիթ Գևորգյանը կսկսի 1/8 եզրափակչից:
Նրա մրցակիցը վրացի Բագրատի Գագնիձեն է: Եվ, 85 կգ Կամո Հակոբջանյանը որակավորման փուլում կհանդիպի Հունաստանը ներկայացնող Ստիլիանոս Ստամատիսի հետ:
Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: