Նախարար Ալթունյանն ընդունել է Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք ներկայացուցիչների
SocietyՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է ԳԱՎԻ (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) աջակցության երկրների ավագ մենեջեր Ջամիլյա Շերովային և ԳԱՎԻ մունականխարգելման ֆինանսավորման և կայունության ավագ մենեջեր Ջոհանա Ուիսնևսկային։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նրանք նախարարին համառոտ ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, այն է` երկրում պատասխանատու կառույցների հետ քննարկել մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ներդրման նախապատրաստական միջոցառումները և հասկանալ ԳԱՎԻ աջակցության ավարտի հետ կապված երկրի իրավիճակը, ինչպես նաև ԳԱՎԻ–ի կողմից աջակցության հնարավոր երկարաձգման անհրաժեշտությունը:
Ամփոփելով այցի ընթացքում ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքները, նրանք ընգծել են, որ Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրի ձեռքբերումներն երկրում առկա քաղաքական բարձր կամքի շնորհիվ է։ Նրանք վստահեցրել են, որ իրենց համար շատ կարևոր է դրանց պահպանումը և կայունությունը ԳԱՎԻ–ի աջակցության ավարտից հետո:
Լևոն Ալթունյանը նշել է, որ ներկայումս մարդու պապիլոմավիրուսային պատվաստումների ներդրումը հասարակության շրջանում որոշակի մտահոգությունների ալիք է բարձրացրել: Առողջապահության նախարարությունը լրացուցիչ կուսումնասիրի երկրների փորձը և ակտիվ հանրային իրազեկում կիրականացնի պատվաստումների ծախսարդյունավետության, օգուտների և ռիսկերի վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է հետագա համագործակցությունը գործընկերների հետ: