Նախարար Ալթունյանը բարձր է գնահատում Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի օժանդակությունը ՀՀ առողջապահության համակարգում
SocietyՀեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի Հումանիտար օգնության ծրագրերի տնօրեն, պրոֆեսոր Ասադ Հաֆարը, հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Վանեսա Հերիքը և ռազմավարության գծով տնօրեն Սառա Ֆորդը Հայաստան են ժամանել հեմոֆիլիայի ծառայության, Հեմոֆիլիայով հիվանդների հայկական ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության լավագույն օրինակն աշխարհին ներկայացնելու նպատակով։ Նրանք ծանոթացել են ՀՀ առողջապահության նախարարության Արյունաբանական կենտրոնում ծավալվող գործունեությանը, հանդիպել առաջատար մասնագետների, հասարակական կազմակերպության անդամների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցությանը, հումանիտար օգնությանը վերաբերող, ինչպես նաև հիվանդների բուժման բարելավմանն առընչվող հարցեր:
Հանդիպման վերջում պրոֆեսոր Ասադ Հաֆարը պատվոգրեր է շնորհել Արյունաբանական կենտրոնին և տնօրեն Սմբատ Դաղբաշյանին՝ ՀՀ-ում հեմոֆիլիայով տառապող հիվանդների ախտորոշման, բուժման և խնամքի գործում կատարած գերազանց աշխատանքի համար:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։