Մանչեսթեր Յունայթեդը և ևս 4 ակումբներ դեմ են եղել տրանսֆերային պատուհանի տևողության կրճատմանը
SportԻնչպես արդեն տեղեկացրել էինք, Անգլիայի Պրեմիեր լիգան կրճատել է ամառային տրանսֆերային պատուհանի տևողությունը:
Ինչպես տեղեկացնում է «The Guardian»-ը, ակումբներից միայն 14-ն են կողմ եղել տվյալ առաջարկին:
Դեմ են եղել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Քրիստալ Փելասը», «Ուոթֆորդը» և «Սուոնսին», իսկ ձեռնպահ է եղել «Բերնլին»:
Այսպիսով, 2018թ. ամառային տրանսֆերային պատուհանը կփակվի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրին նախորդող հինգշաբթի:
Հիշեցնենք, որ այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է օգոստոսի 31-ին: