Կոուտինյոն երկար դադարից հետո առաջին մարզումն է անցկացրել Լիվերպուլի հետ
SportԲրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն այսօր մարզվել է «Լիվերպուլի» ընդհանուր խմբում:
25-ամյա կիսապաշտպանը, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնան», ընթացիկ մրցաշրջանում դեռ մարզում չէր անցկացրել մեջքի վնասվածքի պատճառով:
Ըստ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի` ֆուտբոլիստին դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի վերջինս կարողանա լավ մարզավիճակ ունենալ:
Հավելենք, որ այսօր «Լիվերպուլի» կազմում իր առաջին մարզումն է անցկացրել թիմի նորեկ, կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը: