Ռոնալդուն քնում է օրական 5 անգամ՝ 90-ական րոպե
SportInfosport.am-ը գրում է.
Քնի փորձագետ Նիկ Լիթլհեյլսը Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին օգնել է հիմնովին փոխել քնի ռեժիմը. Պորտուգալացին օրվա ընթացքում քնում է 7.5 ժամ :
«Ռոնալդուին հանդիպել եմ «Ռեալում»: Ինձ ակումբ էր հրավիրել գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: Մենք քննարկում էինք ֆուտբոլիստների մարզավիճակը, երբ մոտեցավ Ռոնալդուն և խորհուրդ հարցրեց քնի վերաբերյալ»,-պատմել է մասնագետը:
Լիթլհեյլսը օգնել է 32-ամյա ֆուտբոլիստին հրաժարվել օրական 8 ժամ քնելուց: Ըստ նրա՝ այժմ Ռոնալդուն քնում է օրական 5 անգամ՝ 90-ական րոպե: Դրա համար պորտուգալացի հարձակվողը պետք է քնից 1.5 ժամ առաջ անջատի բջջային հեռախոսը եւ չօգտվի հեռուստացույցից կամ համակարգչից: Լիթլհեյլսը պատմել է նաեւ, որ իր հաճախորդներին խորհուրդ է տալիս քնել էմբրիոնի դիրքով:
Նախկինում Նիկ Լիթլհեյլսն աշխատել է Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: