Մոսկվայում 108 տարվա ընթացքում ամենաշոգ աշունն են խոստացել
SocietyՕդերեւութաբանները Մոսկվայում անսովոր շոգ աշուն են կանխատեսել, որը կարող է գերազանցել 108-ամյա ռեկորդը։ Այս մասին հաղորդում է «Ֆոբոս» եղանակի կենտրոնը։
«Հաջորդ շաբաթ սկսվում է ենթարեւադարձային տաքության «ներխուժումը»։ Սեպտեմբերի 13-ին, հնարավոր է, կրկնվի հեռավոր 1909-ի ռեկորդը, երբ Մոսկվայում +27․4 աստիճան էր»,-հայտնել են կազմակերպությունից։
Արդեն հաջորդ շաբաթվա վերջից ջերմաստիճանը կսկսի տաքանալ։ Տեղումների հավանականությունը կհասնի նվազագույնի, իսկ շաբաթ օրը ջերմաստիճանը կհասնի +20-ի, կիրակի՝ +19-24 աստիճանի։ Շաբաթվա կեսին ջերմաստիճանը կարող է հասնել +28-ի։