Դոլարն աննշան արժեզրկվել է, իսկ եվրոն վերջին մի քանի օրում թանկացել է 9 դրամով
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմել է 478.16 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 628.92 դրամ (աճել է 3.75 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 576.71 դրամ (աճել է 3.72 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.38 դրամ (մնացել է անփոփոխ):
Նշենք, որ ընդամենը երեք օրում եվրոն արժեվորվել է շուրջ 9 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 274.93 դրամ, ոսկի՝ 20,535.97 դրամ, պլատին՝ 15,468.67 դրամ։