Մաուրիսիո Պոչետինոն Սերժ Օրյեի կարգապահության մասին. Եթե ինչ-որ բան այլ կերպ գնա, գլխով կհարվածեմ նրան
SportԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, թե ինչպես է պատրաստվում պաշտպան Սերժ Օրյեին սովորեցնել կարգապահությանը:
«Ասել եմ Օրյեին, որ կսպանեմ նրան: Եթե ինչ-որ բան այլ կերպ գնա, գլխով կհարվածեմ նրան (խմբ՝ ծիծաղում է):
Լիովին վստահում ենք նրան: Եթե ինչ-որ բան հետագայում կատարվի, համապատասխան գործողություններ կիրականացնենք:
Այնուամենայնիվ, հավատում եմ նրան, իսկ Սերժին անհրաժեշտ է այդ վստահությունը»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է «football.london»-ը:
Հիշեցնենք, որ աֆրիկացի ֆուտբոլիստը «Տոտենհեմ» է տեղափոխվել ամռանը ֆրանսիական ՊՍԺ-ից: