Իվան Պերիշիչը երկարաձգել է Ինտերի հետ պայմանագիրը
SportՄիլանի «Ինտերը» երկարաձգել է պայմանագիրը խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշի հետ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2022 թվականը: Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում:
Ամռանը հաղորդվում էր, որ Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: