Պատրիարք Կիրիլը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը կնպաստի խաղաղության հաստատմանը
SocietyՌուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը:
«Այսօր կշարունակենք մեր համատեղ մտորումները Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Ակնհայտ է, որ առկա խնդիրները գտնվում են անբավարար վիճակում, և, միևնույն ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները ցանկություն ունեն առաջ շարժվել, որպեսզի խաղաղությունը դառնա ավելի ամուր և արդար»,- ասել է պատրիարք Կիրիլը Դանիլովյան նստավայրում կայացած հանդիպման ժամանակ:
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը հայտարարել է, որ հույս ունի, որ հանդիպումը հաջողությամբ կպսակվի և իր նպաստը կբերի խաղաղ կարգավորման գործընթացին:
«Կրոնը կարող է և մեր ժողովուրդների համար ունենալու է միավորող դեր», - ասել է պատրիարքը:
Նրա խոսքով՝ հոգևոր առաջնորդները, «ինչպես հավատացյալներ», խոսում են «աշխարհիկ քաղաքական գործիչների լեզվից տարբերվող լեզվով», ինչն օգնում է նրանց հաղթահարել տարբերությունները: