Բեռլինում գերմանական լսարանին է ներկայացվել հայկական 15 նորարարական ստարտափ
EconomicsԵվրոպական Միության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ Բեռլինում սեպտեմբերի 7-ին կազմակերպվել է հայկական նորարարական 15 ստարտափ ներկայացնող միջոցառում:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Միջոցառման բացման արարողությանն ունեցած իր ելույթում դեսպան Սմբատյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ պատկան կառույցներին և GIZ-ին՝ Հայաստանի ՏՏ ոլորտի հարուստ պոտենցիալը Բեռլինում ներկայացնելու հնարավորություն ընձեռնելու համար:
Դեսպանը նշեց, որ ՏՏ ոլորտի զարգացումը կարևորվում է ՀՀ կառավարության կողմից` ստանալով զգալի աջակցություն, և ուրախալի է այն փաստը, որ հայկական ձեռնարկություններն արդեն լուրջ հաջողություններ են գրանցում այս բնագավառում:
Միջոցառման ընթացքում Հայաստանից ժամանած երիտասարդները գերմանական մասնագիտացված լսարանին և գործարար շրջանակներին ներկայացրեցին տարբեր ոլորտներում իրենց կողմից մշակված նորարարական լուծումները»: