Եվրամիությունը ԱՀԿ հայց է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ
International newsԵվրամիությունը հոկտեմբերի 31-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) Ռուսաստանի նկատմամբ հայց է ներկայացրել Եվրոպայի երկրներից ՌԴ գյուղատնտեսական ու արդյունաբերական ապրանքների, մասնավորապես, թղթի, արմավենու յուղի, սառնարանների եւ սառցարանների մատակարարման մաքսատուրքերի բարձրացման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հաղորդել է Reuters գործակալությունը: ԱՀԿ-ի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրել Է այն բանում, որ նրա կողմից սահմանված մաքսատուրքերը զգալիորեն գերազանցում են մի քանի արտադրատեսակների համար թույլատրվածները:
Ըստ ԱՀԿ-ի կանոնների՝ ծագած հակասությունների լուծման համար հատկացվում Է 60 օր: Եթե կողմերը համաձայնության չեն գալիս, ապա գործը հանձնվում Է ԱՀԿ-ի մարմինների շրջանակներում վեճերի լուծման գծով փորձագետների միջնորդական խմբի քննությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: